ԱՐԵՎԵԼԻՑ

0
209

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

Սիս ու Մասիսից մինչ Փայտակարան,

Ուտիք ու Արցախ ու Վասպուրական,

Պարսկահայք, Գուգարք, Այրարատ ու Մոկք,

Տուրուբերան, Տայք, Տարոն, Սյունիք, Ծոփք,

Աղձնիք, Բարձր Հայք,

Կորճայք, Փոքր Հայք,

Աշխարհքն են հայոց վառ արեվի տակ,

Կողոպտված, ավաղ, կործան, հափշտակ․․․

 

Բայց հուրը վառ է դեռ բագինների,

Ու վերակնքված խաչով վերների,

Որ կշենանան ոգով հայկական,

Արյամբ հայորդյաց սուրբ արմենական։

 

Օրհնված ենք մենք ու մեր հայրենին,

Թեեվ դժխեմ  է եղել մեր ուղին,

Դեռ միջնադարից մինչեվ օրերս

Բայց շուռ ենք տվել այդ մութ էջերը,

Ճամփա ենք բացել առ լույս մեծուղի,

Դեպի լուսավոր կյանքը գալիքի,

Մեր հայրենիքում, որ պիտի կոփենք

Անխաբ նվիրմամբ ու բարեփոխենք։

 

Ար ազգն ենք ու Ար երկիրը հայոց,

Ու քանդակել ենք Ար լեռը հայոց,

Որի ուսից է ելնում արեվը,

Աշխարհին ձոնում կյանքի բարեվը․

Արեվն այստեղ է ծագել մշտական,

Լուսել աշխարհքը առաջին անգամ,

Ու փարատել է մութը հոգեկան․

Պատահել էլ է

Մթար է իջել,

Բայց ասուպներով խավարը շեղբել,

Աստղունք ենք վառել կապույտ գմբեթում,

Կյանք լուսավորել ծաղկող եզերքում․

Իսկ արյունարբու, խավարուտ խեղեր

Ինչ էլ ճզմել են շողը գլխատել,

Սատակել են հենց յուրյանց դանակից,

Մինչեվ կոկորդը խրված թունալից։

 

Թքած թուրք, օսման

Նորից ելել են ջերմած օձի պես,

Պոչ են խշշացնում գուբում խորքերի,

Նրանց բաղձանքը դարն է պժգալի,

Նրանց խոհաշխարն՝ մի մեռած մատյան,

Նրանք տենչում են մութը գուժալի,

Խավարտչին թշվառ ու եղերական։

 

Նրանց չի թովում կյանքի խոյանքը,

Նրանք տեվում են քաոսում խռիվ,

Ապագա կերտող վեհ երազանքը

Թվում է նրանց կոշմար ահռելի։

 

Այդպես են ուզում,

Հավատում դրան,

Մոլեռանդ իրենց կուտապ չաշխարհում․․․

 

Բայց եղերական գուցե չլիներ,

Ու լիներ գուցե կարեկցել նրանց․․․

Բայց․․․ զարզանդ․․․

Նրանք մաղթում են դաժան

Իրենց դժխեմը՝

Բոլորիս համայն․․․

 

Ահա թե ինչու մենք ո՛չ ենք ասում

Արնոտ մահիկին,

Եվ մեկնում ենք մեր ձեռքը անտարտամ

Նիրհող դաշույնին,

Որ շեղբը շողա՛,

Փարատի մութը,

Պատռի սեվ ամպի ժահոտ մռութը,

Փշրի արյունոտ մահիկի ռունկը,

Ճոթի իժության հաստացած բուգը,

Ու կախի երկնում արեվի գունդը․․․

 

Ար արեվելքին դա՛ է սազական,

Արեվն այստեղ է ծագել մշտական։

Ով Աստված, ով աշխարհք, ով բնություն։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here