Մայրության և գեղեցկության տոն

0
196
ՆԱՐԻՆԵ  ԱՎԱԳՅԱՆ
Մորս հոգում
ճախրում են
աշխարհի
ամենագեղեցիկ
ծիծեռնակները,
որոնց թևերին
գարունն է ծնվում…
Մորս հոգում
ծաղկում են
աշխարհի
ամենագեղեցիկ
մանուշակները,
որոնց թարթիչներին
գարունն է ծաղկում…
Մորս թևերը
աղավնիներ են,
որոնց կտուցներին
երկնքից կապույտ
պատառներ կան…
Մորս աչքերը
անմշուշ հորիզոններ են,
որոնց մայրակուռ
հենքին
ասեղնագործվում եմ
արդեն չորս
տասնամյակ…
Շնորհավոր տոնդ, իմ Ամենամայր… 💚

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here