ՕՆ ԱՆԴՐ

0
216

Գրիշ   Դավթյան

Վեհությունը վեհ ենք համարում

Ու հավատում։

Դավաճանի հանդեպ

Չպիտի հավատարիմ մնանք,

Կամ ստախոսի հանդեպ՝ ճշմարիտ

Եվ դժխեմի հանդեպ՝ գթոտ․

Տուք զկայսերն կասեր,

Իսկ դավաճանին, ստախոսին եվ դժխեմին

Դեմ ենք կանգնում

Դաշույնով, դաշույնով և դաշույնով․․․

Մինչեվ դաստակի խորը մխրճած

Նրանց թունոտ սիրտը

Եվ ուղեղը,

Որ ե՛վ վատությունը

Ե՛վ վատ մտածողությունը

Հիմնավորապես սատկեցնենք,

Դարձնենք որպես չեղած․․․

Հայրենյաց պաշտպանության

Եվ վասն ազգության եվ հավատքի։

 

Աստված փնտրող մեր հոգիները

Խոյանում են

Սիրո, նվիրման եվ ցավի հանուրությամբ,

Եվ մեր փնտրածը վրեժ չէ,

Այլ հատուցում է։

Չպիտի մտածելու փոխարեն զգալ,

Եվ զգալու փոխարեն մտածել․

Իմաստի մեջ է անհերքելի իրավությունը,

Որ դարերի խորքից է ծնվում

Ու բարբառում ճշմարտի այբուբենը։

 

Հասարակական ու քաղաքական մեծ ու հրապուրիչ

Բովանդակություն ու մղում ունեն

Հայոց բարձրավանդակի,

Հայոց աշխարհքի նվիրական

Ու պատմական անունները,

Որոնք պիտի տարազվեն ու քարտեզագրվեն

Արմենական ուժի ու բանակի կռուփով։

 

Մեր աստվածության

Ու հավատքի մեջ բեվեռված

Տիրական մտածումով

Ու բնազդով է մեր կյանքը իմաստավորվում,

Հայրենիքի պատկառելի խոհով

Ու պատմության թելադրությամբ։

 

Վայրագ ցեղախումբերը

Մեր ազգի արյունը շաղեցին,

Որոշ հարեվաններ դավակցեցին մեր դեմ․

Սակայն մեր հարատեվող սերունդները

Պայքարում են աննահանջ,

Մեր ազգի պատմական դերը կատարելու

Հայրենիքում ու աշխարհքում։

 

Համաշխարհային պատմության

Արյունահեղ մի ոճիր ենք դիմակայել,

Դիմացել ու հաղթել ենք,

Որպեսզի հասնենք մեր վերջնական հաղթանակին։

 

Օն անդր, մենք շարունակում ենք մեր երթը։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here