ԼԵՌ ԿԱՄՍԱՐ «Հալոցք» 1960թ.

0
263
Հնում մարդը որպես լուսատու ջահ, իր ձեթը միշտ իր հետն էր ման ածում. որտեղ ուզենար՝ կվառվեր, ուր կամենար՝ կհանգեր։
Մեր երկրում այդպիսի «ջահ» չես ճարի։ Բոլոր այդ ջահերը էլեկտրական «տոկով*» են վառվում, և տոկի բանալին էլ գտնվում է միայն ու միայն Մոսկվայում։
Մոսկվան բանալին աջ ոլորեց՝ կվառվես, ձախ ոլորեց՝ կհանգես։
Այս դարձդարձեկից է կախված և՛ քո կյանքը, և՛ քո մահը, և՛ քո արժանիքը որպես մարդ։
Ռուսաստանն էլ իր հերթին լայնածավալ երկիր է, իսկ Հայաստանը ծայրամաս, որի հետևանքով տեղի են ունում բազմաթիվ անհարմարություններ։
Օրինակ։ Մոսկվան քո մահավճիռը տվել է արդեն, մինչդեռ դու դեռ ապրում ես։ Մոսկվան քեզ Հայաստանի վարչապետ է նշանակել, իսկ դու դեռ երկար համբալ ես։ Մինչև մեջքիդ փալանը վար առնես, մինչև իշխանության գավազանը ձեռք առնելդ ահագին ժամանակ է անցնում։
Դու իսպառ անգրագետ, մեկ էլ տեսար Մոսկվայից հրաման եկավ քո՝ Հայաստանի ամենամեծ բանաստեղծ լինելու մասին։
Մինչև «այբ», մինչև «բեն»՝ դու երկար անգրագետ ես մնում և չես դառնում «անվանի բանաստեղծ»։
Եվ որովհետև Մոսկվայում էլ այդ վառվող ու մարվող «ջահերի» բանալին մի մարդու ձեռքին է լինում, նրա բացակայությանը իր չարաճճի երեխաները սկսում են բանալին աջ ու ձախ դարձնել՝ ամբողջ երկրում լույս ու մութ անելով ու խտղտացնելով նայողի աչքերը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here