Պատերազմում Հայաստանի պարտության համար գեներալներն են մեղավոր. Սամվել Բաբայան

0
477

https://www.azatutyun.am- Սարգիս Հարությունյան

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության համար գեներալներն են մեղավոր, որոնց մեծ մասը անգամ ունակ չի եղել կառավարել զինված ուժերը՝ հակառակորդին անցած տարածքներում թողնելով 1700 զոհ ու վիրավոր, իրականում, Հայաստանը բանակ չի ունեցել, Հանրային հեռուստաընկերության երեկ հեռարձակած հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Հիշեցնենք, 1993-1999 թթ. Բաբայանն էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը՝ 1996-ին արժանանալով գեներալ-լեյտենանտի կոչման։

44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին նա հրաժարվեց Արցախի Անվտանգության խորհդի քարտուղարի պաշտոնից և «Արցախի հերոս» կոչումից։

Հարցին, թե արդյոք հնարավոր էր կանխել պատերազմը, Բաբայանը պատասխանել է․ – «Ես համարում եմ, որ հնարավոր չէր։ Ես դրա մասին բազմիցս ոչ թե էսօր եմ ասում, 13 թվից սկսած ասում եմ, որ Ադրբեջանը գնում ա պատերազմի, պատրաստվում ա պատերազմի և որ օրը պատրաստ լինի, էդ օրը ինքը սկսելու ա էդ պատերազմը… ուզում ենք մենք, չենք ուզում։ Ինքը ժամանակ էր շահում բանակցություններով՝ պատրաստվելու համար։ Եվ ինքը չի թաքցրել դա։ Ցավոք, հայկական կողմը չէր ընդունում դա, համարում էր, որ գերտերությունները հայտարարություններ են անում, փաստաթղթեր են ստորագրում՝ Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստանը, որ Ղարաբաղի հարցը չի լինի պատերազմով լուծել․․․ այ էդ հույսով ապրում էր հայկական կողմը և չէր զբաղվում լուրջ բանակով, սպառազինությունով՝ հույս ունենալով, որ թույլ չեն տա էդ գերտերությունները, որ պատերազմ լինի։ Դա գլխավոր խնդիրն ա այ էս, ինչ որ կատարվել ա՝ մեր պարտության։ Որ բանակով չեն զբաղվել, բանակը սարքել էին դելիտանտների մի հատ բան, որ իրանց շահերը սպասարկեն»։

Սամվել Բաբայանի խոսքով, պատերազմը ցույց տվեց, որ հայակական զինված ուժերի մոբը՝ մոբիլիզացիոն ռեսուրսը, և ռազմատեխնիկական հագեցվածությունը պարզապես պատրաստ չէին ռազմական գործողություններին․ – «Ի՞նչ էր դրա պատճառը։ Նա էր պատճառը, որ ժամանակին մարդը որ ծառայել ա, տասը տարի առաջ, տասնհինգ տարի առաջ, որ զորամասում ա ծառայել, էդ մարդը կրակայինում իրա ընդհանրապես ծառայության ժամանակ էղել ա, թե չի էղել, պատրաստված ա, թե չէ․․․ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ամենաշատը երեք պատրոն կարող ա կրակած լինի»։

Տասնամյակներ այդ վիճակն էր, շարունակել է Բաբայանը՝ բարձրացնելով մեկ այլ հարց․ թե արդյոք ռազմական հետախուզության պատասխանատուները քաղաքական ղեկավարությանը իրապես ներկայացրել են ձևավորվող իրավիճակը․ – «Ես կոնկրետ օրինակ բերեմ․ ամենալավը Նախիջևանի ուղղությունն ա․․․ Արարատյան, Սիսիան, Մեղրի և այլ մի քանի․․․ վեց հազար, յոթ հազար զորք եք բերել, որը զինված ա թեթև․․․ հատուկ մի բան էլ չկա, որ ասենք։ Ադրբեջանը էս վերջին տասը տարին էնտեղ ստեղծել ա արմիա․․․ Ոնց որ Ղարաբաղում մենք ունեն արմիա, այդ տենց մի հատ ստեղծել ա։ Հարյուր հատ տանկ ա առել Т-90 վերջին տանկերից ռուսական, առել ա ամբողջ հրետանի կազմը՝ սկսած գաուբիչնի, զալպովի և այլ իսրայելական։ Մի խոսքով, աշխարհի վերջին զինատեսակներով զինված ա էդ արմիան։ 22 հազար միավոր, 22 հազար էսօր Նախիջևանի բանակն ա։ Մենք ի՞նչ հույսով ենք նստել-նայում ենք, որ ի՞նչ անենք։ Համարենք էդ ռուսական դրոշն էլ Երաշխավանում չենք տնկել»։

Բարձրաստիճան զինվորականներն ասում են, որ բանակը պատրաստ է եղել պատերազմելու, սակայն քաղաքական ղեկավարությունն է խոչընդոտներ հարուցել, նշեց Բաբայանը՝ հավելելով. – «Դա խոսում ա նրա մասին, որ էս մարդիկ ուղղակի ուզում են մեղքը իրանցից գցեն։ Բայց ես համարում եմ, որ ամբողջովին գեներալիտետն ա մեղավոր․․․ Փաշինյանը չի կարա որոշի, որ հրամանը տվել ա մոբիլիզացիա անել․․․ այսինքը, դա հետո նախարարն ա էդ մոբիլիզացիան անում, կազմակերպում, շտաբի պետը բաշխում ա։ Փաշինյանը եթե հատուկ կարգադրություն չաներ, որ թույլ տալ մոբիլիզացիա անեն, ուրեմն ինքը մեղավոր ա։ Փաշինյանը կըլնի, թե մի այլ անձ։ Եթե նա թույլ ա տվել, հրաման ա տվել, որ անեն, ապա մնացածը արդեն գերենալներն են։ Եթե նրանք ոչ պատրաստ մարդկանց տարել են առաջին գիծ և այլն, ապա դա գերենալներն են մեղավոր։ Եթե հետախուզության պետերը զեկույցներ են ներկայացրել, էդ շտաբի պետը, նախարարը որևիցի քայլ չի ձեռնարկել կամ չի զեկուցել իրա վերադասին, որ դա իմ կոմպետենցիաս չի, դուք պետք է միջամտեք, որ էս խնդիրները լուծվի։ Եթե զեկուցել են, ուրեմն քաղաքական ղեկավարն ա մեղավոր։ Եթե չեն զեկուցել, իրանք են մեղավոր»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here