Յաիր Լապիդն Իսրայելի Կնեսետին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օրինագիծ է ներկայացրել

0
447

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հավատում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա Կնեսետին օրինագիծ է ներկայացրել՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ընդդիմության առաջնորդ, Կնեսետի անդամ Լապիդի մամուլի խոսնակը:

«Յաիր Լապիդն օրինագիծն անվանել է «Մեր բարոյական պատասխանատվությունը որպես Հրեական Պետություն»: Յաիր Լապիդը հավատում է, որ «Այլևս երբեք»-ը բարոյական հրամայական է, որը պահանջում է անցյալի ճանաչում և ապագայում վայրագությունների կանխարգելման հանձնառություն»,-նշել է խոսնակը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here