ՊԱՏՄԱԿԱՆ. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն

0
457

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

ԱՄՆ նախագահի ուղերձի ամբողջական տեքստը կներկայացնենք քիչ անց:

Վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here