Լավրովը մայիսին աշխատանքային այց կիրականացնի Հայաստան. Զախարովա

0
417

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին աշխատանքային այցով կժամանի Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այց կիրականացնի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու»,- հայտնել է Զախարովան:

Դեռևս հայտնի չէ, թե Հայաստան այցի շրջանակում հանդիպումների ինչ օրակարգ կունենա Լավրովը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here