ՏԻԵԶԵՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

0
210
/Ճանաչենք մեր Աստվածավախ և Աստվածասեր մեծերին/
Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տըվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի,
Որ կապել ես մեզ, հոգիս Քե’զ արել՝
Հոգուս անհունի հըրճվանքը տալով,
Բարձր ճակատիս ժպիտ ես վառել`
Վառել, զարդարել արփենի փայլով,
Անթարթափ աչքով, անխարխափ հոգով
Կարդում եմ Քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները՝ ահավոր ու պերճ։
Վերանում է վեր հոգիս զըվարթուն-
Չկա մոտ ու տար, չկա վեր ու ցած,
Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր Աստված։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Չեմ հասկանում Թումանյանին` “Անտարբեր Աստված” կոչունքով Աստծուն դիմելաձևին, թերևս եղեռնական ցեղասպանության հուժկու ցավը խոցել էր խոսքի մեծ վարպետին` որպես բնական ադամորդի, ազգասեր ու հայրենանվեր, պոռթկացել առ Աստված հոգու ճիչն անհամաձայնության, որ միջամտի, որ փրկի ազգը կործանումից….
Սակայն հայտնի են իր գրերից, որ Աստվածաշնչի “Վեհ ազդումներն” իր համար կրոնական դոգմաներ չէին, այլ վերապրվող կյանք, խղճի սահմանադիր օրենքն` անդատելի, խոսք է հղում առ Աստված, որ Իր սուրբ աչքը չլինի անտարբեր մեր ազգին։
Ես անդրադարձում անելով արդի մտավորականներին, հարց եմ տալիս` արդյոք իրապե°ս կարդում եք գրքերի Գիրքը մարդեղացման` ինչպես մեր մեծերը, որից մղյալ երկնեք բանը ճշմարիտ գրերի` դեպի փրկություն ազգի, լեզվի և հայրենիքի։
Եթե կետադրական “բութ” նշանը դրված լիներ “անտարբեր” բառից հետո, կլիներ այլ իմաստ։
Հնարավոր է, որ Սովետական Հայաստանում` աթեիստական Աստվածամերժ ընկալման պատճառով, ձեռագրականներից կատարել են ոչ ճիշտ “սրբագրում”, կետադրական “բութ նշանը” տեղադրելով ոչ Թումանյանի ասելիքին հարիր, այսպիսով` հակառակ իմաստով։
Չի բացառված, որ ունենք հրատարակված այս պատկերը։
Այն, որ հետամնացության նշան չէր Թումանյանի բազմազավակ հայր լինելը, որպիսի մենտալիտետի մեջ է ներկայումս հայ ազգը, այլ պայմանավորված էր աբորտ չանելու ոճրագործության և ազգը բազմացնելու` սերնդաբանելու հետ, հայտնի է։
Արդի ժամանակում կա°ն այդպւսի մտածողներ, կառավարական որոշում, ընտանիքի սերնդաբանության խթանման ծրագրեր, մանավանդ մարմնացման քայլեր, ոչ թե աչքկապելու օրենքի պատկեր` ողնաշար չունեցող։
Հայ ազգը խուսափում է սերնդաբանել։
Սյուզի Երեմյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here