Առակ

0
178

Սյուզի Երեմյան

Հավաքվեցին քոշն այծերի,

Հրովարտակեցին գայլերի,

Թե ինչո՞ւ են զուր թշնամի`

Հավերժ ատում մեկզմեկի.

“Եկեք ապրենք հաշտ-համերաշխ,

Լինենք միմյանց միշտ հանդուրժող,

Եղբայրաբար իրար սիրող,

Անհիշաչար, լինենք ներող։

Եվ միասին սիրով,  խաղաղ,

Կերտենք նոր դարի ապագան,

Ուր չլինի կրո’նի բարդույթ,

Խնդիր լեզվի` խուլ անհաղորդ.

Մե’կ  դպրություն և մե’կ լեզու,

Մե’կ հավատամք ու մշակու’յթ,

Ի°նչ ենք ընկել Աստված-ալլահ,

Նույնն է  կրոնքը ողջ աշխարհում”:

 

Ուրախացան խիստ գայլերը`

Երազանքն էր շատ վաղեմի,

Համաձայնության դաշինքով

Կնքեցին իրար հետ պայման։

Եվ պարգևներ տըվեցին շատ

Այծերին խենթ ու տարաբախտ,

Թե` առկա է սոսկ մեկ պայման.

“Ձերբազատվել ձեր առաջնորդ

Հովիվներից` կարգված հոտին,

Որ ձեր մորթն են քերթում, ուտում`

Միսը, կաթը ձեր անտեղի,

Թե’ հովիվներն ու թե շներն

Հաչում են զուր ու բաժանում`

Այծաց քոշը` մեր գայլերից”,-

 

Խեղճ ոչխարները գառներով,

Չար այծերին հետևելով

Մոլորվեցին ճամփամիջին`

Չգիտեյին ու°մ հետևել.

Այծերի°ն,  թե°  հովվին վարձկան,

Փնտրում էին բարի հովիվ`

Խնամք տաներ իր շներով։

 

Չգտան բայց և մերժեցին

Հովվին բարի` զոհված Խաչին,

Չդարձան նըրանք միաբան,

Այլ մորթված  հոտ ու ցիրուցան`

Փախած հովիվներից վարձկան

Անապատներում մոլորված։

Ականջներ ունեյին նըրանք,

Բայց ոչ Հովվի ձայն լսելու,

Տարբերելու` չարը բարուց,

Տերն` անտերից չար թշնամու,

Խառնվել էին այծերին,

Որ առաջնորդ դարձած հոտին,

Շիտակ երախն էր ուղեկցում

Ցեղ ու տակռով, հոտով` գերի։

 

Քոշն այծերի  առջևում էր`

Հովվի փոխան դաշտերում էր,

Վազվզում էր  ուրախ, պարարտ,

Պարգևված էր խոտը առատ։

Իսկ շները հերթով-կարգով

Իրենց վարձկանին լքեցին`

Նմանվելով վարձկան հովվին,

Գլխածախվեցին գայլերին։

Խժռում էին ախորժանոք

Ոչխարների ոսկորներից,

Որ նետում էին գայլերը

Ոչխարների գերի զոհից.

Միսը ափում` ոսկոր նետում,

Գայլախեղդին` իրենք խեղդում։

 

Թողած բարի Հովվին վերում,

Ոչխարները վայ բառաչով,

Մորթված գառներ` տառապանքով,

Հնազանդվեցին խենթ այծերին։

 

Դարձան բարեկամներ սույնով`

Անվերապահ պայմանագրով։

Նենգ գայլերը առժամանակ

Բարեկամ էին ձևանում,

Այծերն ուրախ դաշտում ցատկում,

Բարիքներ էին խըժռում.

Արոտից թավ  խոտն ու ծիլը,

Բերքը իրենց ու բարիքը։

Անցան օրեր և գայլերը

Փնտրում էին մի պատրվակ,

Նենգ էր սիրտը ու խորամանկ,

Հնազանդ էին հլու,  ստահակ։

 

Մի օր կրկին սովորությամբ,

Գայլերն անխոս դավադրությամբ

Հոշոտեցին քոշն այծերի`

Սոված անկուշտ փորը անհագ։

Առակը ձեզ ի°նչ կցուցանի.

Թշնամին ատամն է սըրում,

Հիմարները` վայելքն անհոգ,

Մատնում են հոտը գայլերի։

 

Խորհուրդը վերցրված է Այգեկցու առակից` ավելի լայն շրջանակով հարստացված կերպարներով, ներկայացված` չափածո։

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here