Հայտնի Մարդկանց Շարքից` Ջոն Կիրակոսյան

0
216

Ռուբեն Գյուլմիսարյան

Հնարավոր է, ոմանց համար զարմանալի կլինի իմանալ, որ Հայկական ԽՍՀ-ն սեփական արտաքին գործերի նախարարություն ուներ: Խորհրդայինը կենտրոնականն էր։ Համենայն դեպս Հայաստանի համար դա շատ օգտակար ու անհրաժեշտ կառույց էր, ինչը բնական է, քանի որ այն ղեկավարում էր Ջոն Կիրակոսյանը մի ամբողջ տասնամյակ։

Ջոն Սահակովիչը (ծնվել է 1929 թվականի մայիսի 6-ին, 89 տարի առաջ) նախարարություն էր եկել արդեն ղեկավարի աշխատանքի պատկառելի փորձով: Մինչև այդ նա Հայկական ԽՍՀ-ի Հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման պետական կոմիտեի նախագահն էր։ Կրթությամբ լինելով պատմաբան՝ նա ակտիվորեն զբաղվում էր Հայկական հարցի, Ցեղասպանության ուսումնասիրությամբ, ԽՍՀՄ-ում դա հեշտ գործ չէր ու չէր խրախուսվում։

Այնուամենայնիվ, նույնիսկ այդ պայմաններում Կիրակոսյանն առաջիններից էր, որի աշխատանքներն այդքան «անհարմար» թեմաներով սկսեցին հրատարակվել Խորհրդային միությունում՝ սկսած 1960 թվականներից։ Խորհրդային ղեկավարի համար Ջոն Կիրակոսյանի հեղինակությունն անհավանական էր, ու նրան սիրում ու հարգում էին ոչ միայն «տեղացիները»։ Սփյուռքի գրեթե բոլոր երևելի անձինք Հայաստան գալիս իրենց պատքն էին համարում հանդիպել նախարարի հետ, թեկուզ և նրա աշխատատեղում, բայց ընկերական հանդիպման մթնոլորտում։

Զարմանալի մարդ էր, բնավորությամբ բնավ «պաշտոնյա» չէր, նա ընկերություն անել գիտեր ու արժևորում էր ընկերությունը։ Նրա մտերիմ ընկերների ու լավ ծանոթների շարքում կային նկարիչներ, արտիստներ, նախարարներ, ավտոբուսների վարորդներ, ֆուտբոլիստներ, շրջխորհուրդների նախագահներ։ Նույնիսկ «ցեխավիկներ» կային (ավագ սերունդը հիշում է՝ ովքեր են նրանք): Կիրակոսյանը շատ բարձր էր գնահատում նրանց։

Նա կարծում էր, որ այդ մարդիկ հարգանքի են արժանի (Զորի Բալայանն ամեն կերպ ընդգծում է դա իր գրքում), քանի որ նրանց հաջողվել էր սեփական բիզնեսը կառուցել խորհրդային համակարգի ժամանակ։ Ճիշտ է, Կիրակոսյանը հարգում էր «ցեխավիկներին» միայն մեկ պայմանով՝ եթե նրանք չէին խեղվում իրենց հսկայական հարստությունից, փողերից աղավաղված հոգեբանություն չունեին ու ինչ-որ չափով բարեգործությամբ էին զբաղվում։ Իհարկե, այնպես, ինչպես հնարավոր էր ԽՍՀՄ-ում բարեգործությամբ զբաղվել։

Ընկերների մի առանձին կարգ կար, նրանք ավելի շուտ համախոհներ էին։ Այդ մարդիկ նրա համախոհներն էին Հայոց ցեղասպանության ճանաչման, սարսափելի հանցագործությունների մասին տեղեկությունների տարածման ու դրա կազմակերպիչներին դատելու հարցերում։ «Երիտթուրքերը պատմության դատարանի առաջ»՝ այսպես է նա անվանել իր կյանքի թերևս ամենակարևոր աշխատությունը։

Ջոն Կիրակոսյանին իրավամբ կարելի է համարել արցախյան շարժման նախակարապետներից։ Նա շատ լավ գիտակցում էր, որ իրական հայրենասիրությունը, ոչ թե պաշտոնական ու ձևական, այլ իրական, գիտակցված հայրենասիրությունը այն է, որ դաստիարակությունը հարկավոր է սկսել երկրի ու ժողովրդի մանրակրկիտ ուսումնասիրությունից։ Դրա համար նա զբաղվում էր մի բանով, որի համար այն ժամանակվա պետական գործիչները հազվադեպ էին ժամանակ գտնում՝ նա Երևանի համալսարանում պատմության դասախոսություններ էր կարդում։

Իսկ դասախոսությունների դիմաց գումար չէր ստանում, դա նրա «բարեգործությունն» էր։ Նրա դասախոսությունները միշտ մարդաշատ էին: Ուսանողները (և ոչ միան) գալիս էին այլ ֆակուլտետներից, մայրաքաղաքի այլ բուհերից։ Այդպիսի «ակադեմիական ժամը» մեծ իրադարձություն էր ոչ այդքան աղավաղված, որքան պարզապես պաշտոնական խորհրդային լռող պատմագրության պայմաններում։

Կիրակոսյանին հրավիրում էին նաև գործարաններ, հաստատություններ, կոլխոզներ։ Եթե նա հրաժարվում էր, ապա միայն առողջական վիճակից դրդված։ Մահանալուց մեկ ամիս առաջ նա ասում էր, որ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանն իր ժողովրդի միասնության ու համախմբվածության կարիքը կունենա։ Դա ասվել էր Եղվարդում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։

Նա չափազանց կարճ կյանք ունեցավ։ Հիվանդ էր՝ լրջորեն, երկար ու տանջալի։ Երբ նրան վերջին անգամ հիվանդանոց տարան, նրա կողքին բազում մարդիկ էին հավաքվել՝ տաքսիստներ, նախարարներն, ֆուտբոլիստներ, նկարիչներ։ Նրանք պարզապես կանգնած բժիշկներից նորությունների էին սպասում։

«Ժողովրդի հարգանք» վերացական հասկացողության տեսանելի արտահայտումը, հավանաբար, հենց այսպիսին է։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here