Ագահությունը

0
265

Անհագ կուտակող ադամորդի’  կույր,

Այս աշխարհում մեծ` փոքր ես ու անճար,

Ննջեցյալն ագահ ու արծաթասեր

Քո առջև դարձավ սև տապանաքար։

 

Բան չբերեցիր քեզ հետ փուչ աշխարհ,

Թե տանես հետդ աշխարհից ունայն,

Մի ուտել-խմել, ունեցվածք փայլուն,

Վերջը` որդի  կեր, ա’յս է քո բաժին։

 

Մարմինդ` հողին, բայց ու°մն է  հոգիդ,

Թե զղջաս, բաշխես կուտակած ոսկիդ,

Խիղճդ մաքրվի Հիսուսի Խաչին`

“Պիտի փրկվես”,- Աստծո որոշումն։

 

Բայց գերի ես դու չար մամոնային,

Անհոգի, միայն` ընչաքաղց, ագահ,

Հոգիդ մարմնիցդ  չես արժևորում,

Որոշում ես դու` լինել մա°րդ, գազա°ն։

 

Սյուզի Երեմյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here