Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվին և Երևանին կոչ է արել պայմանավորվել ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու շուրջ

0
366

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը կոչ է արել Բաքվին և Երևանին պայմանավորվել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցների արդյունքներով:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծագած վերջին լարվածության հետ կապված՝ Ժան Իվ Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի խորը մտահոգությունն ու հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Ֆրանսիան ուշադիր հետևում է իրավիճակին ու կոչ է անում կողմերին շարունակել երկխոսությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրս բերումն ապահովելու նպատակով», – շեշտել են նախարարությունում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here