ՀԱՅԱՍՏԱՆԻՍ

0
221
Մենակ չեմ այսօր, ոչ էլ մտահոգ,
գիշերն է ահա ծանրաթա՜թ իջնում,
գրասեղանիս անկյունում անհո՜գ
ճարճատում է իմ հեղու՜կ ճրագուն։
Սե՞րը՝ վիրավոր, խև գայլի նման
վերջին ճիգերով թաթերն է լիզում,
իսկ գինեգավիս շուրթերով անձա՜յն
հոսում է հոգուս կծպծան քաղցուն։
Այգում, լուսնի հետ սեթևեթելով,
Հին բեկտենին է ճապու՜կ օրորվում։
Ջութակի ձայնը հոգուս մեջ ծնվում,
Անշո՜ր անցնում է գիշերվա միջով,
շողավարդերը այնտեղ՝ ոչ հեռվում,
ճոճվում են իրենց հլու՜ նազանքով։
Տե՛ս՝ շիկահավն է անխնա ճռռում,
Վերջին կաթիլն է քամում իմ օրվա,
մահաբաճկոնը հագին մի ծերուկ
նստել է խոնա՜վ դալարի վրա։
Հեգ եղեգների շամբ ու պուրակը
լցվել է նորից փարթա՜մ սաղարթով,
դրացիների շան փոքրիկ ձագը
թիթեռ է բռնել, շոյում է թաթով։
Օրվա հոգսերը թոթափած մի կին
քրտինքն է սրբում հի՜ն թաշկինակով,
իսկ արագիլը տուն եկել կրկին,
բարեբանում է խնկելի կանչով,
որ գարունները բարեհռչակվեն
հպավորությամբ անբասիր մանկան,
բյուր սաղարթները որ վերածնվեն
ծննդկան ճիչով գարունված աշնան։
Իմ հոգում տրված պատարագները
որ մոլորասիրտ աղոթքը կանխեն,
հավերժագիշեր մտորումներս
մանուկ լույսի դեմ նորից ընկրկեն։
Որ զանգեր հնչեն ամեն լուսայգին
անապակ հոգու նոր օրվա հույսով,
Քողը պատռվի լույսի երեսից,
Որ կյանքը շողա նորօրյա լույսով։
Մենակ չեմ այսօր, ոչ էլ մտազբաղ,
Մութն է պարզապես ուսերիս իջել։
Գրասեղանի անկյունում, ավա՜ղ,
Տեսնես՝ այն ով է ճրագը մարել։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here