Հրայր Ճէպէճյան. «Սփյուռքը մի մեծ օվկիանոս է, որի մեջ բոլորը հայ են»

0
483

https://armeniaon.com-«Մարդ, որքանով որ կպած է հողին` ոտքերը հողից չանջատելով միշտ պիտի աչքերը սևեռի դեպի երկինք»: Երկնքում փրկութունը, այսինքն լույսը փնտրելով` սփյուրքահայ գրող, դոկտոր Հրայր Ճէպէճյանը 30 տարիների շրջագայության ընթացքում վերջապես մի գրքում հավաքեց իր հոդվածները, որն անվանեց «Հայուն գոյապայքարին ճանապարհը»: 2018 թ-ին կրկին Բեյրութում լույս ընծայվեց դոկտոր Ճէպէճյանի հոդվածների երկրորդ հատընտիրը` «Սփուռքահայ կեանքեր ինչպէս որ տեսայ» խորագրով, որն էլ նրաՙ 2011-2017 թթ. սփյուրքահայ կյանքի հանրագումարն է:

ԱՆԻ ՎԱԹԻՆՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 21. Առևտրական գործունեություն ծավալելուց հետո գրողը տասնյոթ տարեկանից սկսել է զբաղվել աստվածաբանությամբ: Դրանից հետո նրա կյանքը հիմնովին փոխվեց:

«Աստվածաբանությունը կա մեր ընտանեկան, ազգային, հավաքական կյանքի մեջ: Հոգևոր լինել չի նշանակում կտրվել աշխարհից, պետք է մտնես աշխարհի մեջ, որովհետև նաև  այս աշխարն է ասելիքով լի: Ես շատ եմ խրախուսում մարդկանց, ովքեր Ասվածաշունչ են կարդում, այն քեզ քննական մտածելակերպ է տալիս, իսկ կյանքին`հավասարակշռվածություն:  Մարդիկ վախեր ունեն, և դա բնական է, սակայն երբ հավատ ունես, այն օգնում է քեզ հաղթահարել այդ վախերը: Մենք չենք կարողանում հասկանալ Աստծոն, մենք չենք  հասկանում նրան, ով մի փոքր ուրիշ է, բայց Ասվածաշունչ կարդալով մենք սկսում ենք հասկանալ թե Աստծոն, թե միմյանց»:  

Աստվածաբանության դոկտորը գտել է քրիստոնյայի իր ուրույն սահմանումը:

«Քիստոնյան ոչ լավատես է, ոչ վատատես, քրիստոնյան հավատի մարդ է»:

Հրայր Ճէպէճէանը իրեն համարում է հայ, եթե ոչ լիբանացի:

«Սփյուրքյան իրականության մեջ ապրելն ու մեծանալը լրիվ ուրիշ է: Ես հայ եմ, հայերեն եմ խոսում, հայկական մշակույթ, սովորություն կա իմ մեջ: Բայց նաև լիբանացի եմ, իմ մեջ կա լիբանանական մշակութ, կենցաղ, գիտելիք, և դրա պատճառը ցեղասպանությունն է: Իմ որոշմամբ չէ, որ ես կիսով լիբանացի եմ»:

Գրողը ամեն տեղ գնալիս հայ է փնտրում, և դժբախտաբար նշում է, որ ամեն տեղ էլ գտնում է: Միակ տեղը կենտրոնական Ամերիկան է, որտեղ հայի դեռ չի հանդիպել:

«Սփյուռքը մի մեծ օվկիանոս է, որի մեջ բոլորը հայ են, բայց տարբեր են: Տարբեր են, բայց ոչ օտար: Մեզ բոլորիս միացնում է ամբողջական մշակույթի հասկացողությունը, որի մեջ մտնում է մեր ազգային ինքնությունը` մեր հավատը, կենցաղը, նիստուկացը, կերակուրը, շարժուձևը»:

Հեղինակը ցավում է, որ շատերը պատկերացում չունեն մեր երկրի մասին և իր առաքելություններից մեկն է համարում պատմել մեր ազգի պատմության, հատկապես ցեղասպանության մասին:

«Ես մի սովորություն ունեմ, երբ ոչ հայկական շրջապատի մեջ եմ, անպայման խոսում եմ, թե ով եմ, ով է հայը»:

Գրողի խոսքերով նա շատ է տպավոված Հայաստանով և հատկապես նոր սերնդով:

«Այս սերունդը միտք է` խելացի, հավասարակշռված, սրամիտ, պրպտող»:

Սփյուռքում այդքան ճամփորդած մտավորականը հիացմունքով է խոսում նաև Երևանի մասին:

«Երևանը ոչ Լոնդոն է, ոչ Փարիզ, ոչ էլ Ամստերդամ, բայց Երևանը քաշողականություն ունի, այն ջերմությամբ լի է: Իմ երեխաները սիրահարված են այս քաղաքին և հավատացնում եմ, որ սփյուրքի երիտասադներն էլ իմ զավակների պես կարոտում են այստեղի ջերմությանը»:

Լուսանկարը՝ hayemnews

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here