«Քրեադատավարական ընթացակարգ ապահովելու հիմքերը բացակայում են». դատախազությունը` Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին

0
367

https://www.azatutyun.am/-Նաիրա Բուլղադարյան

Վարչապետի պաշտոնակատարի հայտարարության վերաբերյալ հրապարակումներն ուսումնասիրվել են գլխավոր դատախազությունում, պարզվել է, որ քրեադատավարական ընթացակարգ ապահովելու հիմքերը բացակայում են, «Ազատությանն» ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Փաշինյանը, մասնավորապես, այսօր հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 500 հազար դրամ պարգև է խոստանում այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառքի մասին փաստող տեսանյութ կներկայացնեն: Իշխող ուժի վարչապետի թեկնածուն նաև հայտնել էր, որ իրավապահներն առաջիկա օրերին «բավականին առատ բերքահավաք են» խոստանում, և ինքն ուզում է այդ «բերքահավաքն ավելի առատ դարձնել»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here