Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը. ԱԳՆ

0
344

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան ողջունում է կիրակի՝ հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Համաձայն Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ՝ մեծ առավելությամբ առաջատարն է ընտրություններում։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը՝ քվեարկության գոհացուցիչ մակարդակի առնչությամբ։ Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին դիմագրավել իր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները։ Այն վերահաստատում է իր վճռականությունը աջակցել Հայաստանին այդ գործում, ինչպես նաև իր անսասան աջակցությունը Հայաստանի սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը»,- ասված է հայտարարության մեջ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here