ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ` ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆի «Սայաթ-Նովայի կյանքը» մենագրությունը

0
670

«Ազգ»

Օրերս երեւանյան «ՎՄՎ-պրինտ» հրատարակչությունը Հովսեփ եւ Գարոլին Նալբանդյանների (ԱՄՆ) մեկենասությամբ լույս է ընծայել վաստակաշատ գրականագետ, սայաթնովագետ, բանասիրական գիտությունների դոկտոր ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆի «Սայաթ-Նովայի կյանքը» մենագրությունը: Առաջին անգամ ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալ մեծ աշուղ-բանաստեղծի կյանքի համապարփակ պատմությանը: Սա Բախչինյանի երկարամյա գիտական բանասիրական պրպտումների հանրագումարն է:

Շնորհավորում ենք հեղինակինՙ մաղթելով առաջիկայում ասպարեզի վրա տեսնել հայ միջնադարյան գրականության մեծերին ներկայացնող նրա այլ անտիպ աշխատությունները եւս:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here