ՆԱԽԱՐԱՐ ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆԻ ԿՈՉԸ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԱՅԵՐՈՒՆ

0
107
«… Նորից և վերջին անգամ հրապարակավ դիմում եմ ձեզ հայ (…) մասնագետներ՝ եկե՛ք Հայաստան, ուր ձեզ համար կա առատ գործ և հարմար պաշտոններ։ Ճիշտ է, Հայաստանում աշխատելն այժմ դժվար է և կապված է զոհողությունների հետ, բայց եթե դուք չեք գալու դժվարին օրերին, եթե չեք կամենում զոհողություն անել այսօր, վաղը, երբ հասնեն լայն ու հեշտ օրեր՝ դուք այլևս ավելորդ եք Հայաստանի համար։
… ո՞ր օրվա համար է ձեր հայրենասիրությունը։ Թե՞ կարծում եք, որ Թիֆլիսում, Պոլսում և Ամերիկայում նստած, գեղեցիկ ճառեր արտասանելով ու լավ-լավ խորհուրդներ տալով մեզ՝ արդեն իսկ կատարած եք լինում ձեր ազգասիրական պարտականությունները։
Եթե դուք Հայաստանի հետ եք ու Հայաստանի բարեկամ՝ եկե՛ք Հայաստան, եթե չեք գալիս՝ թողե՛ք Հայաստանը հանգիստ։ Հայաստանը ձեր ճառերին ու խորհուրդներին կարոտ չէ. Հայաստանին ձեր գործն է հարկավոր, ձեր հմտությունը, ձեր մասնագիտությունը, ձեր հայագիտությունը։
Եկե՛ք»։
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆ
ՀՈՒՆԻՍ 12, 1920
Երեւան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here