ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականին կավելանան պետական ծառայողների աշխատավարձերը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Դա տեղի կունենա նվազագույն աշխատավարձի փոխկապակցված բազային աշխատավարձի չափը բարձրացնելու և ներկայում սահմանված 66.1 հազար դրամը 83.2 հազար դրամ սահմանելու արդյունքում։ Նշված նպատակով բյուջետային հատկացումները 2023 թվականին ավելացվել են 21 միլիարդ դրամով»,- ասաց Խաչատրյանը։