ԷՄԻԼ ՕՐԴՈՒԽԱՆԵԱՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտի` Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հնչեցրած կարևոր դրույթներն էին`
1. ռազմագերիների վերադարձը,
2. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը բանակցությունների միջոցով,
3. Մինսկի խմբի` միակ լեգիտիմ մարմնի վերագործարկման անհրաժեշտությունը,
4. Ոչ թե Շուշ(ա), այլ Շուշի (սա շատ ուշագրավ հանգամանք է, քանի որ դիվանագիտության մեջ տեղանունները չափազանց կարևոր են. դեսպանը գործածեց ՇՈՒՇԻ անվանումը),
5. ԵՄ-ի 2.6 միլիարդ եվրոյի չափով ներդրումային փաթեթը, որի 18%-ը Ֆրանսիայինն է,
6. Տեղական և տարածաշրջանային մակարդակով երկաթուղային նախագծերում Ֆրանսիայի հետաքրքրվածությունը, ինչը ռազմավարական հարց է,
7. Հայաստանի անվտանգության ապահովման հայտի դիտարկման պատրաստակամությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով,
8. Երասխի ռազմավարական նշանակությունը (ի դեպ` երկաթուղին հենց Երասխով է անց/ել/նում),
9. Միջանցք եզրույթի և երևույթի վանումը՝ որպես միջազգային փորձի բացասական օրինակ (ինչպես Դանցիգի միջանցքն էր),
10. Հայաստանի երիտասարդության վարքագիծը պատերազմի օրերին (այստեղ ընդգծվում է երիտասարդության ներուժը Հայաստանի արդիականացման գործում),
11. Հայաստանի ժողովրդավարական ձգտումները, որոնք ներդաշնակ են Ֆրանսիայի արժեհամակարգին,
12. Ֆրանսիայի հատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։
13. Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առաջիկա այցը Հայաստան, որը կլինի այն ժամանակ, երբ այն կլինի առավել արդյունավետ Հայաստանի համար (այս հարցում հայկական կողմը շատ անելիքներ ունի)։
Թերևս այսքանը բավարար է համոզվելու համար, որ Ֆրանսիան Հայաստանի իրական ԲԱՐԵԿԱՄՆ է, և մեր պետությունների շահերն այս առումով ներդաշնակ են։
Հ.Գ. Որքան չափավոր, խորաթափանց և հավասարակշռված խոսույթ էր գործածում դեսպանը։ Ըստ էության` Ժոնաթան Լաքոտի հարցազրույցը իսկական դիվանագիտական master class էր։