Հանրային, կրթական, մշակութային ու գրական բազմակողմանի իր ծառայութիւններով երախտաշատ մշակ մը՝ Բիւզանդ Եղիայեան ծնած է Ատանայ (կիլիկիա) ուր եւ ստացած է իր նախակրթութիւնը։ Երկրորդական եւ բարձրագոյն ուսման հետեւած է Տարսօնի եւ Զմիւռնիոյ ամերիկեան գոլէճներուն, Աթենքի կրօնից Վարժարանին, Ժընէւի Institut Universitaire de Hautes Études Internationalesի եւ Պըրմինկհամ-Վուտրպրութի (Անգլիա) Sally Oak գոլէճին մէջ՝ մասնագիտնալով մանկավարժական, աստուածաբանական, միջազգային-օէնսգիտական եւ քաղաքական – տնտեսութեան ճիւղերու մէջ։ Տեսչական եւ ուսուցչական պաշտօններ վարած է Քրաֆթ Պոնառի՝ Զուիշերիոյ Հայասէրներու Ընկերութեան հովանաւորած «Հայ Դպրոց»ին, Կիլիկիոյ Հայոց կաթողիկոսութեան Անթիլիասի դպրեվանքին, Պէյրութի «Դարուհի Յակոբեան» եւ «Յովակիմեան-Մանուկեան» երկրորդ. վարժարաններուն եւ Կիպրոսի Մելգոնեան կրթական հաստատութեան մէջ, իբրեւեւ դասախօս գրական, հայագիտական, պատմագիտական, իմաստասիրական եւ մանկավարժական նիւթերու։
Աւելի քան յիսնամեայ իր գործունէութիւնը մասնաւորաբար Միջին Արեւելքի հայահոծ գօտիներուն մէջ՝ կ’ընդրկէ առաւելապէս կրթական-դաստիարակչական դերակատարութեամբ։
>>>>> from Harout Topjian <<<<<
՝՝ Ես Արցախ Նահանգից եմ: Մեր երկրում կայ մի գիժ գետ. նա կոչւում է Ջրվջտիկ, որ իւր ընթացքի մէջ շատ է աղմկում և իւր շրջակայ հողերին
Օգտակար չի լինում. գնում է և վազում ի զուր… Բայց կայ ուրիշ աւելի մեծ գետ, որ կոչւում է Թարթառ. Նա գնում է շա՜տ հանդարտ, առանց
Աղմուկի, բայց իւր անցած բոլոր վայրերին օգտակար է լինում: նորա անցած բոլոր տարածութիւնները կանանչաւէտ են, արտեր և այգիներ:
Այդ բոլոր կանաչութիւնների աղբիւրն է Իշխան Թարթառ:
՝՝Պր. Բիւզանդ Եղիայեան նման է Թարթառ Գետին. Նա անդադար աշխատում է, գրում, դասախօսում, ժողովների մասնակցում, հասնում բոլորի
Խնդրանքին… Եւ այս բոլորը կատարում առանց աղմուկի. Դու չես զգում նրա անցքը: Նա մեր Թարթառ գետն է: Մեր Կաթողիկոսարանի մէջ
Կարեւոր է նրա վաստակը: Օրհնում ենք իրեն և մաղթում յարատեւութիւն և առողջութիւն՝՝:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս ԳԱՐԵԳԻՆ Ա. ՅՈՎՍԷՓԵԱՆՑ