Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

«Հայկական Ոգին» ֆիլմը` Արցախեան 44 օրեայ պատերազմի իւրատեսակ փաստագրում է

March 5, 2022
in Mobile Home, Newsletter, Մշակութային
0
«Հայկական Ոգին» ֆիլմը` Արցախեան 44 օրեայ պատերազմի իւրատեսակ փաստագրում է

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ամերիկահայ Անջելա Ասատրեանը, 2020 թուականի Հոկտեմբերին, լսելով Արցախեան 44օրեայ պատերազմում տասնինամեայ զարմիկի զոհուելու լուրը` Սան Դիեգոյից զանգահարում է հօրը հասկանալու, թէ ի՞նչ է կատարւում պատմական հայրենիքում:

«Ամբողջական պատկերացում ունենալու համար պէտք է ուսումնասիրել պատմութիւնը»: Անսալով հօր այս խորհրդին, Ասատրեանը 2021ին ուղեւորւում է Հայաստան` ամիսներ բնակուելով եւ ուսումնասիրութիւններ կատարելով հայրենիքում: Հանդիպումները պատմաբանների, փորձագէտների, լրագրողների, ռազմագերիների ու նրանց ընտանիքների, ինչպէս նաեւ պատերազմի ականատեսների հետ, Անջելան ամփոփում է իր «Հայկական Ոգին» փաստավաւերագրական ֆիլմում, որի փակ ցուցադրութիւնը Լոս Անջելեսում տեղի ունեցաւ Փետրուարի 20ին:

«Չէի կարող նստել ու դիտել, թէ ինչպէս է հայերի դէմ մի նոր ցեղասպանութիւն իրականացւում: Պէտք է մի բան անէի, նաեւ աշխարհին ցոյց տալու, թէ ինչ է կատարւում», խոստովանում է Միացեալ Նահանգներում ծնուած ու բնակուող, սոցիալական ծառայող, նաեւ` ֆիլմարտադրող Անջելան, ում համար հայրենիքին որեւէ կերպ աջակցութիւնն առաջնային էր աշխատանքից ու առօրեայից:

«Հայկական ոգին» պատմութիւն է հայրենիքի նկատմամբ պատասխանատուութեան, հայի աննկուն կամքի ու արդարութեան համար պայքարի մասին, ինչն իր օրինակով է ապացուցում նաեւ երիտասարդուհին: Վաւերագրութեան մի քանի բաժիններից առաջինը ներկայացնում է փաստեր հայոց պատմութեան ու հայ ժողովրդի ծագման մասին, անդրադառնում արցախեան հակամարտութեան ակունքներին:

44օրեայ պատերազմում Ադրբեջանին Թուրքիայի աջակցութեան դրդապատճառները տանում են դէպի պանթուրքիզմի գաղափարախօսութիւնն ու վկայում, որ այն աշխուժօրէն սկսել է իրականացուել ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից: Այս եւ այլ իրողութիւնները, ֆիլմում հաստատւում են նաեւ համաշխարհային տարբեր առաջատար լրատուամիջոցներից մէջբերումներով, որտեղ բացայայտ են Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հայատեաց քաղաքականութեան դրսեւորումները` պատերազմում իրականացրած վայրագութեան փաստերի, ակնյայտ ճշմարտութիւնների հերքումը:

Երկու թշնամի պետութիւնների կողմից պատերազմի ընթացքում հայերի նկատմամբ անմարդկային բռնութիւնները Ասատրեանը ներկայացնում է նաեւ որպէս արդիւնք նրանց կողմից տասնամեակներ իրականացուող հայատեաց քաղաքականութեան: Այս մասին են վկայում կադրերը, որտեղ Ադրբեջանի դպրոցների տարրական դասարաններից սկսած հայը ներկայացւում է որպէս թշնամի, ում պէտք է սպանել, իսկ մշակոյթն ու պատմութիւնը խեղաթիւրել ու ոչնչացնել: Անջելա Ասատրեանի բարձրաձայնած խնդիրները հաստատում են հայ եւ օտար փորձագէտները, այդ թւում` Միացեալ Նահանգների Կոլումբիայի համալսարանի պրոֆէսորներից, ով յայտարարում է հայերի նկատմամբ իրականացուող ցեղասպանական գործողութիւնների մասին, այդ թւում` Սպիտակ Ցեղասպանութեան մասին:

Ադրբեջանաթուրքական թշնամանքի արտայայտութիւնների մասին ֆիլմում խօսում են Արցախից տեղահանուածներ, որ ականատես են եղել պատերազմի ողջ սարսափին: Բացառիկ հարցազրոյցում էլ, կրած խոշտանգումների մասին պատմում է Ադրբեջանում ռազմագերու կարգավիճակով պահուած երիտասարդ հայ զինուորը: Նրա վկայութիւնները մի հատուած են Միացեալ Նահանգներում գործող «Արդարութեան եւ Ճշմարտութեան կենտրոն»ի ջանքերով ռազմագերիներից հաւաքագրած բազմաթիւ վկայութիւնների, որտեղ նրանք պատմում են, թէ ինչպիսի անմարդկային վերաբերմունքի են արժանացել ադրեբջանական կալանավայրերում:

Ադրբեջանաթուրքական շարունակուող հակահայկական քաղաքականութեան պայմաններում «Հայկական Ոգին» անհրաժեշտ փաստագրում է, եւ ուրոյն տեղը պէտք է զբաղեցնի քարոզչական պատերազմում: Այն պէտք է լայնօրէն տարածուի նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ «խաղաղութեան օրակարգ»ի քարոզիչների շրջանում: Կարեւոր է, որ այս վաւերագրականը, հասանելի դառնայ ոչ-հայ հանրութեանը` ներկայացնելու իրականութիւնը, որ մեր թշնամիները ջանք չեն խնայում խեղաթիւրելու:

Ամերիկահայ Անջելա Ասատրեանը ֆիլմի արտադրութիւնն իրականացրել է սեփական միջոցներով, մասամբ ընկերների օժանդակութեամբ: Նրա գործունէութիւնը լաւագոյն օրինակ է, թէ ինչպէս ամերիկահայ երիտասարդները կարող են աջակցել հայրենիքին:

Previous Post

«Ազդակ»-էն նամակ ստացայ. «Ազդակ» 95 տարեկան է

Next Post

Մարմնամարզիկներ Վահագն Եւ Արթուր Դաւթեաններ՝ աշխարհի ախոյեան

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.