Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն և պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը «Արմենպրես»-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Քարվաճառում Ադրբեջանի նախագահ Ալիևի հոխորտանքներին՝ կապված հայկական տարածքների հետ։ Պատմաբանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը ասում է, թե իբր Սյունիքը, Սևանը, Վարդենիսը, Երևանը «պատմական ադրբեջանական հողեր են», մինչդեռ նախ՝ այժմյան Ադրբեջան կпչվող հանրապետության տարածքը ոչ մի կապ չունի պատմական Ատրպատականի՝ Իրանի հյուսիսային շրջանների հետ, որից թուրքերն ուղղակի գողացել են անվանումը՝ 1918 թվականին այդ արհեստածին պետությունը ստեղծելու ընթացքում։ Եվ երկրորդը, մինչև 14-15-րդ դարերը երբ տարածաշրջան ներթափանցեցին թուրքմենական ցեղերը, ու առավել ևս՝ մինչև 11-րդ դարը, երբ առաջին անգամ տարածաշրջանում հայտնվեցին սելջուկ-թուրքերը, մեր տարածաշրջանում՝ ներառյալ Արևելյան Հայաստանն ու Վրաստանը, Արևելյան Անդրկովկասը և Հյուսիսային Իրանը, թուրքական որևէ տեղանվանման կամ էլ թուրքական տարրի մասին խոսելը ուղղակի ծիծաղելի է: «Ուրեմն, Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքից սկսած՝ Ատրպատականի, Շաքիի, Շիրվшնի, ողջ «Հայոց Արևելից Կողմանց», այսինքն՝ Մեծ Հшյքի Ուտիք, Արցախ, Փայտակարան նահանգների տարածքները՝ բոլորը եղել են հայանուն ու հայաբնակ և հայկական, ուր խոսել թուրքական որևէ տարրի մասին մինչև 11-րդ դարը ուղղակի ծիծաղելի է», — նշեց Աշոտ Մելքոնյանը: «Հատուկենտ թուրքեր տարածաշրջանում հայտնվել են միայն իններորդ դարում, երբ արաբները վшրձել են թուրք վшրձ կան-զինվпրականների, որոնց թվում էր, օրինակ, հայտնի զпրավար Բուղան, որը 9-րդ դարի կեսերին արշավեց Հայաստանի շրջաններով՝ Վասպուրականով, Սյունիքով ու Արցախով և ծանր պարտություն տարավ հատկապես Արցախում՝ Քթիշ ամրոցում (854 թվականին) Եսայի Աբու Մուսե իշխանից», — ավելացրեց մասնագետը: «Այնպես որ, այն, ինչ այսօր ասում է Ադրբեջանի նախագահ Ալիևը, բացահայտ կեղծիք է ու մшնիպուլյացիա՝ տարածաշրջանը թուրքական-ադրբեջանական ներկայացնելու համար», — եզրակացնում է Աշոտ Մելքոնյանը: Այն հարցին, թե որն է ադրբեջանցիների իրական անվանումը պարոն Մելքոնյանը ասաց՝ «կովկասյան թաթարներ»: Եվ ավելացրեց. «թաթար» իմաստով նշանակում է «քпչվորներ»: «Զանգեզուրից 1921 թվականին հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհի հեռանալուց հետո խորհրդային պետության ձեռքը ոչ մեկ չէր կարող բռնել, եթե նա որոշեր Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին: Եթե չարեց, ապա հասկանում էր, որ այդ հայկական սեպը պանթուրքիզմի ճանապարհին ամենամեծ խանգարող հանգամանքն է», — եզրափակեց Աշոտ Մելքոնյանը: