Մահապատժից հրաժարվել Է աշխարհի 170 երկիր. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահապատժից հրաժարված երկրների թիվը հասել Է 170-ի, եւ պատժի առավելագույն չափի կիրառման հաստատված դեպքերի 87 տոկոսը բաժին Է ընկնում չորս երկրների՝ Իրաքին, Իրանին, Պակիստանին եւ Սաուդյան Արաբիային: Այս տվյալները հրապարակել Է ՄԱԿ-ը Մահապատժի դեմ համաշխարհային օրվա կապակցությամբ, որը նշվում Է հոկտեմբերի 10-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով թեմատիկ նիստում, համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել Է, որ «21-րդ դարում մահապատիժը տեղ չունի»: «Շուրջ 170 պետություններ կա՛մ չեղարկել են այն, կա՛մ դադարեցրել դրա կիրառումը: Անցած ամսին աֆրիկյան երկու երկրներ՝ Գանբիան եւ Մադագասկարը, կարեւոր քայլեր են կատարել մահապատժի վերջնական չեղարկման ուղղությամբ»,-ասել Է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը:

Նրա խոսքով՝ 2016 թվականին ի կատար ածված մահավճիռների թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել Է 37 տոկոսով: «Այսօրվա դրությամբ միայն չորս երկրներ պատասխանատվություն են կրում գրացված բոլոր մահապատիժների 87 տոկոսի համար»,-հայտնել Է Գուտերիշը: Ինչպես ավելի ուշ նշել են գլխավոր քարտուղարի դիվանատանը, խոսքը վերաբերում Է Իրանին, Սաուդյան Արաբիային, Իրաքին եւ Պակիստանին: ՄԱԿ-ում նաեւ նշում են, որ մեծ թվով մահապատիժներ են իրականացվում Չինաստանում, սակայն «ստույգ տվյալներ չունեն» դրա վերաբերյալ:

Ներկայում ԱՄՆ-ը մնում Է խոշորագույն երկիրը, ինչպես նաեւ միակ արեւմտյան պետությունը, որտեղ կյանքից զրկում են հանցագործներին: Մահապատիժը որպես առավելագույն պատժաչափ գործում Է ԱՄՆ-ի 50 նահանգներից 31-ում: 1976 թվականից ի վեր երկրում կյանքից զրկվել են 1,4 հազարից ավելի դատապարտյալներ: Հետազոտողների տվյալներով՝ ընդամենը 17-րդ դարի սկզբից ի վեր ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում մահապատժի Է ենթարկվել ավելի քան 15 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

http://armenpress.am/arm/news/908486/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button