Թուրքիայում դատարանը երկու տարվա բանտարկության դատապարտեց WSJ-ի լրագրողուհուն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական դատարանը հեռակա կարգով երկու տարի եւ մեկ ամիս ժամկետով ազատազրկման Է դատապարտել The Wall Street Journal ամերիկյան հրատարակության լրագրողուհի Այլա Ալբայրաքին Քրդական աշխատավորական կուսակցության օգտին քարոզչության համար, որն այդ երկրում ահաբեկչական կազմակերպություն Է ճանաչված:

Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել Է WSJ-ն իր կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 2016 թվականի ապրիլին Թուրքիայի հարավ-արեւելքում դատախազությունը լրագրողուհուն պաշտոնական մեղադրանքներ Էր ներկայացրել ահաբեկչության հակազդման բնագավառում օրենքների խախտման համար:

«Դա չհիմնավորված քրեական մեղադրանք Էր եւ արարքին բնավ չհամապատասխանող դատավճիռ, որը սխալ Էր առանձնացրել (ի թիվս մյուսների) The Wall Street Journal-ի կշռադատված հոդվածը,- հայտարարել Է հրատարակության գլխավոր խմբագիր Ջերարդ Բեյքերը:

Նա այն կարծիքին Է, որ «այդ հոդվածի միակ նպատակը անաչառ եւ անկախ հաշվետվություն ներկայացնելն Էր Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ», «այդ իմաստով նյութը հաջողված Էր»: «Թուրքիայի այսօրվա իրադրության հաշվառմամբ, այդ վրդովեցուցիչ դատավճիռը չպետք Է անակնկալ դառնար ինձ համար, բայց այն այդպիսին դարձավ»,-նշել Է Ալբայրաքը, որը Ֆինլանդիայի եւ Թուրքիայի քաղաքացիություն ունի: Ինչպես գրում Է The Wall Street Journal-ը, լրագրողուհին մտադիր Է բողոքարկել դատավճիռը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

http://armenpress.am/arm/news/908483/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button