Մեյը փորձել Է համոզել Թրամփին՝ դուրս չգալ Իրանի հետ միջուկային գործարքից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն հեռախոսազրույց Է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ փորձելով համոզել նրան՝ դուրս չգալ Իրանի հետ կնքված միջուկային գործարքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեյն ընդգծել Է եվրոպական մեր գործընկերների հետ համատեղ հաստատ հանձնառությունը գործարքին, հայտարարելով, որ դա կենսականորեն կարեւոր Է տարածաշրջանային անվտանգության համար»,- ասված Է բրիտանական կողմի նախաձեռնությամբ Թրամփի հետ Մեյի հեռախոսազրույցի վերաբերյալ վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Սպիտակ տունը երկու երկրների ղեկավարների զրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ի նախագահը նշել Է համատեղ աշխատանքի կարեւորությունն այն առումով, որ թույլ չտրվի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը: Նա նաեւ կարեւորել Է «իրանական ռեժիմին պատասխանատվության ենթարկելը չարամիտ ու ապակայունացնող գործողությունների համար, հատկապես ահաբեկչության հովանավորման եւ սպառնալիք ներկայացնող հրթիռներ մշակելու համար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

http://armenpress.am/arm/news/908479/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button