Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 17-ի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել Է 17-ի: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ վերջին տվյալների՝ տուժել ու հոսպիտալացվել Է ավելի քան 100 մարդ: Կրակը ոչնչացրել Է ավելի քան 2 հազար տուն ու շինություն, տարհանվել են շուրջ 20 հազար բնակիչներ: Ներկայում մարված չեն հրդեհների մինչեւ 17 օջախներ: Ավելի վաղ Կալիֆոռնիայի իշանությունները արտակարգ դրության ռեժիմ են մտցրել նահանգի մի շարք օկրուգներում:

Նահանգապետ Ջերի Բրաունը դիմել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով Կալիֆոռնայի հյուսիսը հայտարարել խոշոր տարերային աղետի գոտի, ինչը իշխանություններին թույլ կտա մոբիլիզացնել ոչ միայն փրկարար ծառայություններին, այլեւ Միացյալ Նահանգների Ազգային գվարդիային, ինչպես նաեւ արտահերթ կարգով համերկրային կառավարությունից միջոցներ եւ ռեսուրսներ ստանալ բնակչությանն օգնություն ցույց տալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

http://armenpress.am/arm/news/908476/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button