Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը հետ է կանչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրություններից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտոնի համար՝ հետ կանչելով իր թեկնածությունը:

58 քվեներից ստանալով 20-ը՝ ընտրություններում առաջատարն է Կատարի թեկնածու դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը, Ալ-Քաուարին գլխավորում էր թեկնածուների ցուցակը նաև ընտրությունների առաջին փուլում:  Երկրորդ փուլում մրցակցել են միայն վեց թեկնածուներ: Ընտրությունների երրորդ փուլը կկայանա վաղը, և եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների մեծամասնությունը, ապա կանցկացվեն նաև չորրորդ և վերջնական հինգերերորդ փուլեր: Ընտրությունների վերջնական արդյունքներ հայտնի կդառնան հոկտեմբերի 13-ին:

Առաջին փուլում ընտրություններին մասնակցում էին յոթ թեկնածուներ՝ դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին Կատարից, Փոլադ Բյուլբյուլօղլուն Ադրբեջանից, Փամ Սան Չաուն Վիետնամից, Կյան Թանգը Չինաստանից, Վերա Էլ-Խուրի Լակյոլեն Լիբանանից, Օդրի Ազուլեյը Ֆրանսիայից և Մուշիրա Խաթաբը Եգիպտոսից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր քարտուղարը, ով այդ պաշտոնում կփոխարինի Բուլղարիան ներկայացնող Իրինա Բոկովային, պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 15-ին:

http://armenpress.am/arm/news/908462/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button