Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Հայաստանի դատական օրենսգրքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքն է ներկայացրել Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ դրանում նախատեսվում են դրական փոփոխություններ՝ համապատասխան սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի և դատական իշխանության այլ կոլեգիալ մարմինների հետ կապված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ նախագիծն ընդհանուր առմամբ համապատասխանում է  եվրոպական չափանիշներին և եվրոպական լավագույն փորձին:

Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ նախագիծը երկար, մանրամասն ու բարդ փաստաթուղթ  է, որում կան որոշ խնդիրներ և, որոնք էլ պետք է կարգավորվեն: Հանձնաժողովը ներկայացրել է Վճառաբեկ դատարանի գործունեության, դատավորների ընտրության, դատավորի վարքագծի կանոններին, որոշումների բողոքարկման հետ կապված առաջարկություններ:

«Վենետիկի հանձնաժողովը մնում է Հայաստանի իշխանությունների տրամադրության տակ՝ այս հարցում հետագա օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:  

http://armenpress.am/arm/news/908606/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button