Սարգսյան-Ալիև հանդիպման բովանդակությունն ակնհայտորեն Բաքվին ձեռք չի տալիս. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների մասին հստակություն չկա, եթե լինի կհայտարարվի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ակնհայտորեն այդ հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռք չի տալիս: Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, երբ փորձում է խեղաթյուրել բովանդակությունն ու այլ բան ներկայացնել: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:

Հանդիպման կազմակերպման կողմերի պատրաստակամության մասին հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ չնշելով կոնկրետ ժամկետներ:  

http://armenpress.am/arm/news/908663/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button