Տարեսկզբից Վրաստանի բնակչությունն արտահոսքի պատճառով նվազել Է շուրջ 50 հազարով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Վրաստանից մեկնել են երկրի 2 մլն 910 հազար 387 քաղաքացիներ, իսկ եկել են 2 մլն 860 հազար 942-ը: Այդ մասին վկայում են Վրաստանի ՆԳ նախարարության կայքում հրապարակված վիճակագրական տվյալները:

Այսպիսով՝ այդ ժամանակաընթացքում բնակչության արտահոսքը կազմել Է 49 հազար 445 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին: ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ Վրաստանից մեկնած երկրի քաղաքացիների թվաքանակը ընթացիկ տարում 13,1 տոկոսով ավելի մեծ Է 2016 թվականի համանման ցուցանիշի համեմատութամբ: Իսկ Վրաստան ժամանած քաղաքացիների թվաքանակը 12,7 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ:

http://armenpress.am/arm/news/908721/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button