Մենք Պուտինի հետ խոսել ենք նաեւ Ս-500-ի մասին. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չունի: Այդ մասին, ինչպես հոկտեմբերի 13-ին հայտնել Է Haber Turk հեռուստաալիքը, հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ս-400-ի առումով որեւԷ խնդիր չկա: Առաջին փուլում համատեղ արտադրություն նախատեսված չԷ: Հուսով ենք, որ այն կսկսվի երկրորդ փուլից»,- ընդգծել Է նա: Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «մտադիր չԷ ավարտել բանակցությունները Ս-400-ի շուրջ»:

«Մենք Պուտինի հետ խոսել ենք նաեւ Ս-500-ի մասին»,- ասել Է Թուրքիայի ղեկավարը: Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւվլյութ Չավուշօղլուն հայտարարել Էր, որ Անկարան կարող Է հրաժարվել Մոսկվայից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից, եթե համաձայնություն ձեռք չբերվի դրանց համատեղ արտադրության շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

http://armenpress.am/arm/news/908768/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button