«Փրկության քարտեզ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում hոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ նկարահանված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը կազմակերպվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության և «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի աջակցությամբ: Կինոնկարը պատմում է հինգ մարդասեր կանանց՝  միսիոներներ Կարեն Եպպեի, Մարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյորնի (Նորվեգիա), Ալմա Յոհանսոնի (Շվեդիա) և Աննա Հեդվիգ Բյուլի (Էստոնիա) մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցադրության սկզբում ողջույնի խոսքով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը և Առնո Բաբաջանյան հիմնադրամի նախագահ Ա.Սարգսյանցը, որին հետևել է ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի ելույթը՝ կինոնկարի ստեղծման գաղափարի ու դրա իրագործման, հեղինակային խմբի և հերոսուհիների հայրենիքներում ֆիլմի ցուցադրման մասին:

Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում հավատարմագրված մի շարք դիվանագետներ, այդ թվում նաև ՌԴ-ում Նորվեգիայի դեսպանը և ՌԴ-ում Շվեդիայի և Էստոնիայի դեսպանությունների խորհրդականները, ինչպես նաև հասարակական գործիչներ:

http://armenpress.am/arm/news/908785/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button