«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կընդունվի շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությամբ

0
42

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում մարտի 14-ին տեղի է ունեցել «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա են գտնվել ԱԺ՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող  պատգամավորներ, ինչպես նաև ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի շուրջ երկու տասնյակ անդամներ: Քննարկման նպատակն էր ընդհանուր համաձայնություն ձևավորել օրենքի նախագծի առանցքային դրույթների վերաբերյալ:

Աշխատանքային քննարկմանը փոխնախարար Քոչարյանը մասնակիցներին ներկայացրել է նախորդ հանդիպման ընթացքում նրանցից ստացված գրավոր առաջարկությունների հիման վրա օրենքի նախագծում կատարված փոփոխությունները: Այնուհետև, ծավալված քննարկումների արդյունքում ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամների հետ մի շարք դրույթների վերաբերյալ ևս համաձայնություն է ձեռք բերվել, ինչի արդյունքում խմբագրված օրենքի նախագծի վերջնական տարբերակն առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի Կառավարություն:

 

http://armenpress.am/arm/news/926126/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here