Ցուցարարները փակել են Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը. վարորդները հորդորում են բացել ճանապարհը

0
13

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցները ապրիլի 16-ի վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում մոտ 10 երիտասարդ նստել են փողոցի երթևեկելի հատվածում, որի հետևանքով դադարեցվել է «Բարեկամություն» մետրոյից դեպի Պռոշյան-Բաղրամյան տանող հատվածի երթևեկությունը: Երթուղայիններից ուղևորները իջնում են և ոտքով են շարունակում իրենց ճանապարհը:

Վարորդների շրջանում դժգոհություն է, նրանք դիմում են երիտասարդներին՝ հորդորելով բաց անել ճանապարհը:

Այժմ ոստիկանները փորձում են դուրս բերել երիտասարդներին երթևեկելի հատվածից: Երիտասարդները կոչ են անում անցորդներին միանալ իրենց:

http://armenpress.am/arm/news/930038/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here