Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները ներխուժեցին Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի շենք

0
59

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները ներխուժեցին Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի շենք: Նրանք աղմուկով անցան քոլեջի միջանցքներով՝ ներխուժելով դասասենյակներ, խաթարելով դասապրոցեսը:

Մինչ ուսումնական հաստատություն ներխուժելը նրանք քայլերթ էին անցկացնում Երևանի առանց այն էլ կաթվածահար երթևեկությամբ փողոցներում: Բաղրամյան պողոտայով նրանք հասան դեպի Գրողների միության շենքի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից ներքև՝ դեպի Օպերա տանող ճանապարհահատվածում երթևեկությունը դադարեցված է: Սահմանադրական դատարանի հատվածում ոստիկաններ են, տեղադրված են արգելապատնեշներ, իսկ դրանց հակառակ կողմում խմբված են ցուցարարները:

Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները, Բաղրամյան պողոտայում իմանալով, որ Հերացու փողոցում բախում է տեղի ունեցել հավաքի մասնակիցների և վարորդների միջև, շարժվեցին դեպի Հերացու փողոց:

Այս պահին դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:

 

 

http://armenpress.am/arm/news/930049/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here