Հայաստանում որևէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվել քաղաքական հայացքների համար. Սերժ Սարգսյան

0
31

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար որևէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվել: Վարչապետի թեկնածուն այս մասին հայտարարեց խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին:

«Նույնիսկ, ես կարծում եմ, շատ դեպքերում, միգուցե, մեր դատարանների կողմից նրանք շատ ավելի մեղմ վերաբերմունքի են արժանացել, երբ քրեական հանցագործություններ են կատարել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սերժ Սարգսյանը:

Նա խնդրեց ասվածն ընդունել որպես ոչ պաշտոնատար անձի կողմից հնչած հայտարարություն:

http://armenpress.am/arm/news/930241/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here