«Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը

0
45

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 11 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել Արգամ Աբրահամյանը, Կարինե Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Արայիկ Աղաբաբյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Մերուժան Սիմոնյանը, Արթուր Մանուկյան, Իշխան Զաքարյանը, Վարդան Բոստանջյանը:

Նիստից բացակայել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Տիգրան Ուրիխանյանը, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, քվեարկությանը չեն մասնակցել Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը:

Խմբակցության մյուս պատգամավորները դեմ են քվեարկել:

 

http://armenpress.am/arm/news/930279/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here