ՀՀ նախագահը ստորագրեց Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը

0
38

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հրամանագրում:

Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել Ազգային ժողովի նիստում ապրիլի 17-ին՝ 77 կողմ, 17 դեմ ձայներով:

 

http://armenpress.am/arm/news/930281/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here