Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում կոչ արեց մայիսի 1-ին չիրականացնել բողոքի գործողություններ

0
59

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում կոչ արեց մայիսի 1-ին չիրականացնել բողոքի գործողություններ և չարգելափակել ճանապարհներ:

«Պետք չէ փողոց փակել, բողոքի տրամադրություն պետք է չունենալ, որևէ գործողություն չանել: Պետք է ժամը 11:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և տոնախմբություն կազմակերպել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Հանրապետության հրապարակում տեղադրված հեռուստաէկրանների վրա ցուցադրվելու է Ազգային ժողովի նիստն ուղիղ եթերում:

Նա հիշեցրեց, որ ԱԺ «Ելք» խմբակցությունն իրեն առաջադրել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու: «Առաջադրման ժամկետը սպառվելուց հետո պարզվեց, որ որևէ այլ թեկնածու չի առաջադրվել: Երեք խմբակցությունները (ԲՀԿ, ՀՅԴ, Ելք-խմբ.)հայտարարել են, որ աջակցելու են իմ թեկնածությանը, իսկ Հանրապետական խմբակցությունը նշել է, որ չի խոչընդոտի իմ ընտրությանը»,- շեշտեց Փաշինյանը:

Նա ընդգծեց նաև, որ բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ: «Էականն այն է, որ կա երկրի իշխանությունը սեփական ձեռքերը վերցրած ժողովուրդ: Մեր երկիրը մի վայր է, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները հիացնում են աշխարհին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Ելք» խմբակցության կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին Ազգային ժողովում հանդիպումներ է ունեցել բոլոր չոր խմբակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ելք»-ի ներկայացուցիչների հետ: Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ հատուկ նիստում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի ընտրությունը:

http://armenpress.am/arm/news/931968/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here