Պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և կաշկանդված չէ հրամայական մանդատով. Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակումը

0
27

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  iLur.am կայքում «Մի փոքրիկ, բայց կարևոր դիտարկում» վերնագրված հրապարակման մեջ  շեշտադրում է պատգամավորի` հրամայական մանդատով կաշկանդված չլինելու, իր խղճով և համոզմունքներով առաջնորդվելու իրավունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տեր-Պետրոսյանը նշում է. «Թեև Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետևյալ հանգամանքի վրա։  ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»:

Նա նկատում է, որ ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձևավորման գործընթացում ամենակարևորը սահմանադրության և օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է:

«Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, և թե՛ Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձևավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում»,- նշում է հրապարակման մեջ:

http://armenpress.am/arm/news/932152/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here