Նաիրիտցիները կսպասեն վարչապետի արձագանքին, մինչ այդ՝ վաղը կհավաքվեն կառավարության շենքի դիմաց

0
32

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հանդիպել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ և ներկայացրել իրենց հուզող հարցերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, ով ևս երկու աշխատակիցների հետ ներկա էր եղել հանդիպմանը, իրենք ներկայացրել են 116 անձի խնդիրը, որոնց աշխատանքային պայմանագիրը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին լրացել է և նրանք մնացել են «օդի մեջ»: «Արդեն 5-րդ ամիսն է, որ այդ մարդկանց ստատուսի հարցը որոշված չէ: Մենք ասացինք, որ հարցը պետք է լուծվի, աշխատավարձի վճարման մեթոդները գտնվի: Խնդրել ենք, որ այդ մարդկանց չթողնեն սնանկության կառավարիչի վրա, որովհետև դա ավտոմատ կնշանակի, որ սնանկության կառավարիչի ֆինանսական բեռը բարձրանալու է, և այն սարքերը, նյութերը, որ հույս ունենք Նաիրիտի վերագործարկման ժամանակ օգտագործել, կառավարիչը ստիպված կլինի վաճառելու, օտարելու՝ պատճառաբանելով աշխատողների աշխատավարձը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հրաչ Թադևոսյանը:

Նաիրիտցու խոսքով՝ այդ խնդրից խուսափելու համար իրենք առաջարկել են պարտավորությունները թողնել ԱԻՆ-ի վրա, քանի որ գումարը մեծ չէ՝ ամսական 8 միլիոն դրամ: Նրանք վերահաստատել են, որ ակնկալում են «Նաիրիտի» վերագործարկումը: «Մեզ հարցրեցին, թե մյուս խումբը, որ հանդիպել է ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանին, մեզանից առանձի՞ն է գործում, թե՞ ոչ: Ես հստակ նշել եմ, որ առանձին չենք, նույն գործարանի ներկայացուցիչներն ենք: Մենք դե ֆատկո գործարանի աշխատող ենք, իսկ նրանք արդեն 3 տարի ազատված են, բայց բոլորս միասին պայքարել ենք այս ամբողջ ընթացքում»,-հավելեց Հրաչ Թադևոսյանը:

Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ խնդրի մասին կզեկուցեն Նիկոլ Փաշինյանին: Հրաչ Թադևոսյանը ավելացրեց, որ կսպասեն նրա արձագանքին, իսկ մինչ այդ կվերսկսեն իրենց բողոքի ակցիաները կառավարության շենքի դիմաց ամեն նիստի օր:

Մայիսի 16-ի առավոտյան «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին սկսել Բաղրամյան 26-ի դիմացնրանցից երեքին հրավիրեցին վարչապետի նստավայր:

Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր հանդիպել «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանինաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան ՏիգրանՍարգսյանի հետՆախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել էր գործարանի նախկին աշխատակիցների դժգոհությունը դատական համակարգի աշխատանքից՝կողմնակալ համարելով «Նաիրիտի» գործին առնչվող դատավորների վերաբերմունքըՆաիրիտցիների ներկայացուցիչները բարձրացրել էին նաև գործարանի վերագործարկման հարցըդրա վերաբերյալներկայացրել իրենց տեսակետներըԱրձագանքելով հանդիպման մասնակիցների բարձրացրած հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել էոր երկրում ձևավորված նոր միջավայրում դատաիրավականհամակարգը ևս քայլ առ քայլ պետք է անցնի փոփոխությունների միջովիսկ ոչ անաչառ դատավորները չպետք է տեղ ունենան համակարգումՆա տեղեկացրել էոր Սահմանադրությամբ իրեն վերապահվածիրավասությունների շրջանակում այդ հարցերը քննարկել է նաև համակարգի ղեկավարության հետ:

Հանրապետության նախագահը կարևորել է այս խնդիրների քննարկումը կառավարության հետԱրմեն Սարգսյանը առաջնային խնդիր է դիտարկել գործարանի առկա վիճակի և վերագործարկմանհնարավորությունների մասնագիտական վերագնահատումըինչպես նաև այդ ուղղությամբ ներդրողների հնարավոր հետաքրքրությունը:  

http://armenpress.am/arm/news/933739/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here