Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ

0
20

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մայիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց  է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ուեսս Միթչելը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա շեշտեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ աշխատանքը։

Զոհրաբ Մնացականյանը և Ուեսս Միթչելը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։

Կողմերը անդրադարձան հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ու Առևտրի և ներդրումների հայ-ամերկյան խորհրդի գործունեությանը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին, նախարար Մնացականյանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ արժեքավոր հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

 

http://armenpress.am/arm/news/933924/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here