Հայտարարվել Է ֆուտբոլի աշխարհում ամենագեղեցիկ երկրպագուհին

0
37

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիացի Զոյե Բրունետը դարձել Է «Միսս Մունդիալ-2018» մրցույթի հաղթողը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Canalc.be. պորտալը:

«Ես հպարտանում եմ իմ տիտղոսով: Հուսով եմ, որ Բելգիայի հավաքականը, ինչպես որ ես, կշահի աշխարհի առաջնությունը»,-հաղթանակից հետո ասել Է Բրունետը: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Գերմանիայի ներկայացուցչուհի Անահիտա Ռեբայնը, երրորդը՝ դանիուհի Ամանդա Փեթրին:

Մրցույթն անցկացվել Է գերմանական Ֆրայբուրգ քաղաքում: Դրան մասնակցել են 2018 թվականի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների ներկայացուցչուհիները: Միջոցառման կանոնների համաձայն, բոլոր մասնակիցները պետք Է գլուխ հանեին ֆուտբոլից եւ լինեին 18-ից մինչեւ 33 տարեկան:

 

http://armenpress.am/arm/news/937480/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here