Երթևեկության փոփոխություն Քոչար-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում

0
34

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Հր. Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Փոփոխության արդյունքում Հր. Քոչար փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Գյուլբենկյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

http://armenpress.am/arm/news/937528/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here