Էջմիածնում բողոքի ակցիա է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով

0
10

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ ցույց են անցկացնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցարարները Էջմիածնում երթ են անցկացրել, որից հետո հավաքվել են քաղաքապետարանի դիմաց` պահանջելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:

Բողոքի ակցիային մասնակցում են նաև քաղաքացիներ մայրաքաղաք Երևանից` «Երևանը ձեզ հետ է» պաստառներով:

Օրերս խնդրին անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում լրագրողները խնդրեցին մեկնաբանել իր որդու` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջը: Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ Կարեն Գրիգորյանին ընտրել է ժողովուրդը, որը կարող է նաև հրաժարականի պահանջ ներկայացնել:

 

 

http://armenpress.am/arm/news/937541/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here