Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպում կունենա Ֆեդերիկա Մոգերինիի հետ

0
62

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ից 21-ը  աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,  ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, որը կնախագահի Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Նախատեսված է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

 

http://armenpress.am/arm/news/937559/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here