Արեւելահայերէն Լուրեր

ԱԺ խմբակցություններն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում թեկնածու չեն առաջադրի. Նիկոլ...

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում խորհրդարանական խմբակցությունների հետ բանակցություններից: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին,...

ՀՀ գլխավոր դատախազն օտարերկրյա փորձագետների հետ քննարկել է անցումային արդարադատության իրականացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել...

ՀՀԿ-ն պնդում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը չի խոչընդոտում արտահերթ ընտրությունների կազմակերպմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները չեն կարող խոչընդոտել ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության...

ԱԺ-ում վերջապես կայացավ հերթական նիստը. ընդունվեցին մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում վերջապես կայացավ չորրորդ նստաշրջանի հերթական նիստը՝ մոտ երկու ժամ ուշ նախատեսված ժամից՝ քվորում չապահովելու պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը սկսվելու համար ապահովվեց քվորում, ընդունվեցին մի քանի օրենքներ: Երկրորդ ընթերցմամբ, քվեարկության...

«Ժառանգություն»-ը պնդում է անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում պնդել է անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը. ««Ժառանգություն»  կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Ազգային Ժողովում ստեղծված իրավիճակի  շուրջ։ Լինելով ժողովրդի մեջ՝ եւս մեկ անգամ պնդում ենք անհապաղ արտահերթ խորհրդարանական  ընտրությունների անհրաժեշտությունը»։ http://armenpress.am/arm/news/949528/

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող է քննարկել, եթե արտահերթ ընտրությունները լինեն մայիսին. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետին առաջարկել է ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել մայիսին, որի դեպքում կարող է քննարկվել նաև իրենց կողմից վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային...

Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը նախատեսված է Էմանուել Մակրոնի ելույթը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք կմատուցի՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «France 24»-ը ՝  հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակին: Ազգային հարգանքի արարողությունը տեղի կունենա...

«Ծառուկյան» խմբակցությունը մնում է խորհրդարանական ընտրությունները մայիս- հունիսին անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը վստահեցնում է՝ իրենց խմբակցությունը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչ մեկ տարում անցկացնելու՝ կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ ընդունված պայմանավորվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանն այս...

Հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում հոսպիտալացվել է 4 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից 3-ը տեղափոխվել է թիվ մեկ համալսարանական կլինիկա, մյուսը` Նաիրի ԲԿ` ինտենսիվ թերապիայի...

Քննարկումների ընթացքում կոնսենսուս չեղավ, ու մենք դուրս եկանք՝ պայմանավորվելով, որ քննարկումները շարունակական են լինելու....

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի ու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների քննարկման արդյունքում կոնսենսուս ձեռք չբերվեց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Երեկվա քննարկումների ընթացքում վարչապետը ներկայացրեց իր տեսակետն, այն, ինչ հրապարակեց, որ...

ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չունի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: «Մենք պաշտոնական տեսակետ չենք հայտնել: Առանձին գործիչներ կարող...

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնել էԱրցախի  նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին: Լեգենդար շանսոնյե Շառլ...

ՄԱԿ-ն անվերապահորեն աջակցելու է ՀՀ քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր ԱԺ ձևավորելու իրավունքն իրացնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու իրավունքը իրացնելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հայտարարության մեջ: «Անձնական...

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն օրվա հրամայական է.Ազատ դեմոկրատների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ազատ դեմոկրատներ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: «Այսօր խորհրդարանում ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ...

ՕԵԿ-ն իր զորակցությունն է հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին։ Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր գրառում է կատարել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակը...

Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, Փարիզի Հաշմանդամություն ունեցողների տանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամություն ունեցողների տանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ազնավուր» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի...

Շառլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայտնի է դարձել աշխարհահռչակ երգիչ  Շառլ Ազնավուրի մահվան պատճառը: Լեգենդար շանսոնյեն  մահացել է թոքերի այտուցից:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Parisien-ը, այս  մասին են վկայում  Նիմի բժշկական ինստիտուտում անցկացված դիահերձման...

ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը

Իր ժամանակի ամենանշանավոր, համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ և երգահան 94-ամյա Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել ֆրանսիական Ալպերում գտնվող իր տանը: Թեև աշխարհը սգում է լեգենդար արտիստի կորուստը, ում սիրային բալլադները գրավել...

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր»,- գրել նա: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է 94 տարեկանում: http://armenpress.am/arm/news/949283/

Ես կկարոտեմ քեզ իմ՝ Երկրի վրա մնացած օրերի ընթացքում, Շառլ. Ժան Կլոդ Վան Դամը...

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ Վան Դամը  Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժան Կլոդ Վան Դամը  գրել է. «Ես կկարոտեմ քեզ իմ՝ Երկրի վրա մնացած օրերի ընթացքում, Շառլ։ Քո երգերը հավերժ են։ Իմ մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի ու սիրելիների հետ են»: Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում...