Tert.am-ը Սամցխէ-æաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիէլեանի հետ զրուցել է æաւախքի հիմնահարցերի, հայերի նկատմամբ Վրաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութեան շուրջ:
Մեր զրուցակիցն ասում է, որ թէեւ Վրաստանում կան հակահայկական տրամադրութիւններ, սակայն դա չի կարող ասել ամբողջ վրացական հասարակութեան մասին: «Հակահայկական տրամադրութիւններ ստեղծելու հարցում հէնց մեծ դերակատարութիւն ունի թուրք-ադրբեջանական գործօնը», նշեց նա:
Ըստ նրա՝ այս ուղղութեամբ միտումնաւոր ապատեղեկատուութիւն են տարածում թուրք-ադրբեջանական հիմնադրամները:
ՀԱՐՑ.- Վրաստանի նախկին իշխանութեան ժամանակ æաւախքում շատ էր բարձրաձայնւում, որ բացի սոցիալական խնդիրներից, առկայ են նաեւ ազգային հիմնահարցեր: Ինչո՞վ է պայմանաւորուած, որ հիմա աւելի քիչ է այդ մասին խօսւում:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Դա ունի իր օբյեկտիւ եւ սուբյեկտիւ պատճառաբանութիւնները: æաւախքի ժողովուրդը, «Վրացական երազանք» քաղաքական ուժի նախընտրական խոստումներից ելնելով, լիայոյս էր նոր ձեւաւորուող իշխանութիւնների հարցում՝ նախքան իշխանափոխութիւնը: Սակայն, ցաւօք սրտի, արդէն երկու տարի է, ինչ ժողովրդի այդ յոյսերը կամաց-կամաց մարեցին: Համեմատութեան մէջ գրեթէ նոյնն են՝ ինչ նախորդ իշխանութիւնները: Այստեղ սուբյեկտիւ հանգամանքներ էլ կան՝ պայմանաւորուած ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ: Մենք չցանկացանք այս ընթացքում բարձրաձայնել մեր հիմնախնդիրների մասին, որպէսզի չխանգարենք այդ գործընթացին: Բացի այդ, մենք հաշուի առանք աշխարհաքաղաքական իրավիճակը՝ կապուած Ուկրաինայի դէպքերի հետ, առաւել եւս, որ այդ դէպքերի սկսման փուլում վրացի քաղաքական գործիչներից մի քանիսը բարձրաձայնեցին, թէ æաւախքում էլ ինչ որ անջատողական շարժումներ կան, շուտով æաւախքն էլ կ՛անջատուի եւ ջաւախցիներին արդէն ռուսական անձնագրեր են տրամադրում: Այդ բոլորը ապատեղեկատուութիւն էր՝ վրաց հասարակութեան ուշադրութիւնը հիմնականում կենտրոնացնելու ջաւախահայութեան վրայ: Մեծ հաշուով տարբերութիւն դեռեւս չենք տեսնում նախորդ եւ ներկայ իշխանութիւնների մէջ, թէեւ 2012 թուականի իշխանափոխութիւնից յետոյ բազմիցս յայտարարել ենք, որ յոյսեր կապում ենք ներկայ իշխանութիւնների հետ: Հիմա Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, վաւերացումը որոշակի յոյսեր ներշնչում է, տեսնենք ապագայում ինչպէս կը լինի:
ՀԱՐՑ.- Ի՞նչ գնահատական կարող էք տալ վերջերս մեր եկեղեցում տեղի ունեցած վիճաբանութեանը:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Վիրահայոց թեմից հակասական յայտարարութիւններ եղան: Սկզբից յայտարարեցին, թէ կրօնական, ազգային փոքրամասնութիւնների հանդէպ խտրական վերաբերմունք է դրսեւորւում, իսկ յետոյ, երբ սրբազանը այցելեց Վրաստանի պատրիարքարան, այնտեղից յայտարարեց, որ զուտ կենցաղային հողի վրայ խուլիգանութիւն է եղել, հիմա գործը քննում են իրաւապահ մարմինները: Իմ կարծիքով, եւ ընդհանրապէս æաւախքի հայկական ՀԿների խորհրդի կարծիքով, վէճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրայ:
ՀԱՐՑ.- Ամէն դէպքում հայերի նկատմամբ բացասական վերաբերմունքի միտում տեսնո՞ւմ էք:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Ի հարկէ այո, յատկապէս Սահակաշվիլու իշխանութեան տարիներին մեծածաւալ քարոզչական աշխատանք տարուեց՝ ի վնաս հայութեան: Բացի այն, որ որոշ քաղաքական գործիչներ յայտարարում էին, թէ æաւախքում անջատողական շարժումներ կան, վրաց եկեղեցին եւս անմասն չմնաց այդ հակահայկական քարոզչութիւնից: Ի հարկէ, վրաց հասարակութեան որոշակի հատուածի մօտ նստուածք առաջացել է: Վրաստանում կան հակահայկական տրամադրութիւններ, սակայն դա չենք կարող ասել ամբողջ վրացական հասարակութեան մասին:
ՀԱՐՑ.- Ադրբեջանական գործօնը որքանո՞վ է անդրադառնում վրաց-հայկական յարաբերութիւնների վրայ:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Հակահայկական տրամադրութիւններ ստեղծելու հարցում հէնց մեծ դերակատարութիւն ունի թուրք-ադրբեջանական գործօնը: Այդ ապատեղեկատուութիւնները հիմնականում տարածում են թուրք-ադրբեջանական հիմնադրամները: Վրաստանում գործում է SOCAR նաւթի եւ բենզինի լցակայանների հսկայական ցանց, որը ֆինանսաւորում է մի շարք հիմնադրամների, որոնք էլ այդ հակահայկական տրամադրութիւնները ստեղծում են Վրաստանում:
ՀԱՐՑ.- Հայերի նկատմամբ քաղաքական ճնշում նկատելի՞ է:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Վրաստանում ապրող հայութեան հանդէպ վարուող ցանկացած հիմնախնդիրների ոլորտ քաղաքական ենթատեքստ է պարունակում: æաւախքում հիմնախնդիրները դասակարգւում են հիմնականում երեք ուղղութեամբ՝ հիմնախնդիրներ, որոնք բնորոշ են նաեւ Վրաստանի այլ շրջանների, դրանք հիմնականում սոցիալ-տնտեսական են, հիմնախնդիրներ, որոնք յետխորհրդային ժամանակահատուածից յետոյ իշխանութիւնների կողմից առաջացել են արհեստական եւ ընդհանրապէս հիմնախնդիրներ, որոնք միայն քաղաքական են, դրանք ջաւախցիների՝ Վրաստանում հայութեան իրաւունքների պաշտպանութեանը վերաբերող հիմնախնդիրներն են: Մենք բազմիցս յայտարարել ենք այդ մասին: Դրանցից մէկը հայոց լեզուի հարցն է, որին ցանկանում էինք միջազգային օրէնքներին համապատասխան լուծում տալ, եւ կրթական սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն են:
ՀԱՐՑ.- Աբխազական երկաթուղու շահագործման մասին հիմա աւելի քիչ է խօսւում, ի՞նչ ակնկալիքներ կան այդ հարցում:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Աբխազական երկաթուղու հարցը երկու պետութիւնների բարձրաստիճան իշխանութիւնների քն-նարկման հարցն է: Վերջերս վրաց քաղաքական գործիչներից մէկը յայտարարեց, որ այդ երկաթգիծը Վրաստանը պատրաստ չէ հէնց այնպէս մատուցել Հայաստանին եւ դրա դիմաց ինչ որ բան է պահանջելու:
ՀԱՐՑ.- Ինչպէ՞ս կ՛անդրադառնան հայ-վրացական յարաբերութիւններում երկու երկրների արտաքին քաղաքականութեան տարբեր կողմնորոշումները:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Հայաստանի եւ Վրաստանի տարբեր աշխարհաքաղաքական բեւեռներին անդամակցելու հարցում լաւատես չեմ, չնայած երկու երկրների ղեկավարները վստահեցնում են, որ դա չի խանգարելու երկու պետութիւնների յարաբերութիւններին՝ լինի դա առեւտրատնտեսական, թէ քաղաքական հարցերում: Սակայն ես կարծում եմ, որ հէնց այս երկու պետութիւնները չէ, որ որոշում են ինչպիսի յարաբերութիւններ պէտք է ունենալ, որովհետեւ աշխարհաքաղաքական այդ երկու բեւեռները կ՛ունենան իրենց կանոնադրութիւնը, օրէնքները, եւ անդամակցող երկրները պարտաւորուածութիւն պէտք է զգան անել այնպէս, ինչպէս պահանջուի: Վրաստանն արդէն ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, սպասում ենք թէ ՀՀի՝ Մաքսային միութեանն անդամակցելուց յետոյ ինչ չափորոշիչներ կը լինեն սահմանային անցակէտերի, բեռների տեղափոխման հարցում: Սակայն այդ առումով ես լաւատես չեմ, որովհետեւ խօսակցութիւններ կան Վրաստանի եւ Հայաստանի հետ վիզային կարգ սահմանելու վերաբերեալ, թէեւ ՀՀ ԱԳՆն ժխտել է, սակայն եթէ Վրաստանն անդամակցի Եւրամիութեանը, յամենայնդէպս վիզային կարգ կը սահմանուի: